Թրամփը Հայաստանի համար ևս մաքսատուրք սահմանեց
«Թրամփը «հասավ մեր տներին»․ իր ֆեյսբուքյան էջում ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը տեղեկացնում է նաև Հայաստանի նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքի մասին։
«2024թ-ին ԱՄՆ-ն Հայաստանից ներմուծել է մոտ $129 մլն-ի ապրանք, որից 74 մլնը ադամանդ, վերջին տվյալներով Հայաստանից ներմուծված ադամանդի վրա ԱՄՆ-ն կիրառում էր 0% մաքսատուրք, որն այսուհետ դարձավ 10%»,- գրում է տնտեսագետը։