Կանադայում աշխատատեղերը մարտին կտրուկ նվազել են

Կանադայում աշխատատեղերի թիվը մարտին կրճատվել է 33 հազարով, ինչը հանգեցրել է գործազրկության աճին մինչև 6.7%՝ մեկ ամիս առաջվա 6.6%-ի դիմաց: Այս մասին հաղորդում է երկրի վիճակագրական ծառայությունը։

Վերջին 8 ամսվա ընթացքում սա առաջին անկումն է և ամենամեծը՝ 2022 թվականի հունվարից ի վեր։

Վերլուծաբանները կանխատեսում էին աշխատատեղերի թվի աճ՝ միջինը 12 հազարով, ինչպես նաև գործազրկության աճ՝ մինչև 6.7%:

Անցյալ ամիս լրիվ դրույքով աշխատողների թիվը նվազել է 62 հազարով, իսկ կես դրույքով աշխատողների թիվն աճել է 29.500-ով:

Միջին ժամային աշխատավարձը նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 3.5%-ով՝ մինչև 36.8 կանադական դոլար (26 ԱՄՆ դոլար)։