Գազամատակարարման պլանային դադարեցում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ խճուղու, Շարա Տալյան փողոցի, Գարեգին Նժդեհ պողոտայի, հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների։

Ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝  կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 9-րդ փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: