ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ իր ներդրած մաքսատուրքերը բարգավաճում են բերելու երկրին

ԱՄՆ-ի կողմից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի սահմանումը երկիրը կդարձնի ավելի հարուստ և կփոխի առևտրի սկզբունքները: Սա վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սա եզակի հնարավորություն է: Մենք կարող ենք ամբողջությամբ փոխել սկզբունքները, երբ խոսքը գնում է առևտրի մասին»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։

Թրամփը կարծում է, որ ինքը միակն է, որ կարող է ավելի խիստ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ առևտրային գործընկերների վրա։

Թրամփը նշել է, որ ինքը շարունակում է վստահ լինել, որ մաքսատուրքերը բարգավաճում են բերելու Միացյալ Նահանգներին։

Ամերիկայի նախագահն ընդգծել է, որ շատ երկրներ պատրաստ են մաքսատուրքերի հարցով բանակցել Վաշինգտոնի հետ։

«Մենք զարմանալի առաջընթաց ենք գրանցում»,- ասել է Թրամփը։