2025-ի հունվար-փետրվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 29․7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 36,947.6 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 29․7%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 20.8%-ով և կազմել 1,942.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 34․9%-ով՝ կազմելով 2,004.5 տոննա։

Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 31․2%-ով և կազմել 535.3 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 9.6%-ով և կազմել 3,547.8 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 4․3%-ով՝ կազմելով 3,027.2 տոննա։