Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Հանրապետության շրջանների զգալի մասում ապրիլի 9-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 27.5°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա -2.3°C (1965թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 12.0°C