2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 5,406.3 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5.9%-ով։

Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 4.8%-ով և կազմել 8,203.8 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն նվազել է 7․9%-ով և կազմել 18,250.6 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 1.7%-ով՝ կազմելով 2,029.1 հազար լիտր։