Հայաստանում ներքին առևտրի շրջանառությունը 2 ամսում կազմել է 822,7 մլրդ դրամ, աճը՝ 7,8%

Հայաստանի ներքին առևտրի շրջանառությունն ընթացիկ գներով 2025 թվականի հունվար-փետրվարին կազմել է 822 658.3 մլն դրամ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7.8%-ով։ Այս մասին հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ, 2025 թվականի փետրվարին ցուցանիշը կազմել է 408 294.1 մլն դրամ, ինչը 2024 թվականի փետրվարի համեմատ աճել է 28.3%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 21%-ով։

Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր շրջանառության մեջ մեծածախ առևտրի շրջանառությունը կազմել է 531 891.4 մլն դրամ (մասնաբաժինը՝ 64.7%, աճը՝ 9.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), մանրածախ առևտրի շրջանառությունը՝ 259 277.1 մլն դրամ (մասնաբաժինը՝ 31.5%, աճը՝ 4.9%), իսկ ավտոմեքենաների առևտրի շրջանառությունը՝ 31 489.8 մլն դրամ (մասնաբաժինը՝ 8.8%, աճը՝ 9.4%)։

Մանրածախ առևտրի կառուցվածքում խանութների մասնաբաժինը կազմում է 82.1% ընդհանուր մանրածախ շրջանառությունից (ծավալը՝ 212 812.2 մլն դրամ, աճը՝ 5.1%), սպառողական ապրանքների շուկաներինը՝ 4.1% (10 586.4 մլն դրամ, աճը՝ 2.9%), կրպակների մասնաբաժինը՝ 1.4% (3 656.2 մլն դրամ, նվազում՝ 1.9%), գյուղատնտեսական ապրանքների շուկաներինը՝ 0.9% (2 361.3 մլն դրամ, աճը՝ 9.7%) և առևտրի այլ օբյեկտներինը՝ 11.5% (29 861.0 մլն դրամ, աճը՝ 5.3%)։