Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում «Բու» տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։
Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ն առանց համապատասխան թույլտվության պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից՝ փոխանակման միջոցով։
Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։
«Ջրվեժ արգելոցապարկային համալիրի» տարածքում՝ համապատասխան կարգի համաձայն, թռչունը բաց է թողնվել վայրի բնություն։
Տեսանյութը մեկնաբանություններում