ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-փետրվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 321,565.5 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․3% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 5.8%-ով և կազմել 70,640.4 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 8%-ով և կազմել 57,323.3 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 22.3%-ով և կազմել 29,483.5 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 327.9%-ով և կազմել 14,068.5 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 14.6%-ով և կազմել 679.9 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 56․9%-ով և կազմել 272.1 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 11.8%-ով և կազմել 16,276.1 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 2.9%-ով և կազմել 3,999.7 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 18.0%-ով և կազմել 22,124.6 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 21%-ով և կազմել 106,697.4 մլն ՀՀ դրամ։