Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով

Երևանում ապրիլի 11-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ 

Հանրապետության առանձին շրջաններում ապրիլի 11-15-ին`  օրվա ընթացքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 11-ին` 18-23 մ/վ,
12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 11-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      27.5°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            -6.7°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       12.0°C