ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 391.07 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 9.92 դրամով և կազմել 443.20 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 4.66 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.09 դրամով և կազմել 511.21 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 849.00 դրամով և կազմել 39519.00 դրամ: Արծաթի գինն աճել է 9.36 դրամով և կազմել 388.83 դրամ: