Երևանում և հանրապետության շրջանների մեծ մասում առաջիկա երեք օրերին սպասվում են տեղումներ

Երևանում ապրիլի  14-16-ին սպասվում է  անձրև։ Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության  շրջանների մեծ մասում ապրիլի 14-16-ին  օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիլի 14-16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 17-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8
աստիճանով։