Կառավարությունը հիմնավորում չունի, օրինական դաշտում աշխատողները ստվերի դաշտ են անցնելու. ակցիայի մասնակից
Օրենք ընդունվեց, որ 2025 թվականի հուլիսի մեկից հաշվապական իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները պետք է պարտադիր աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում: Այդ քննարկումները, որ կատարվել են, քննարկման ժամանակ մեր ձայնը լսելի չի եղել, մեր օբյեկտիվ դիտարկումները հաշվի չի առնվել, և մենք ակնկալում էինք, որ պետք է քննարկումներ կատարվեին, մեր դիտարկումները լսելի լիներ, որից հետո նոր օրենքը ընդունեին և ընդունելուց հետո էլ օրենքը պետք է ուժի մեջ մտներ 2026 թվականի հունվարի մեկից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:
«Մենք ունենք երկու հստակ պահանջ, առաջինը, որ գան աշխատանքային խումբ ձևավորեն, լսեն մեր մասնագիտական դիտարկումները, քանի որ օրենքն ընդունելուց առաջ նախագծի ներկայացման փուլում մեզ հստակ չեն ներկայացրել, թե ինչ հիմնավորումների վրա են օրենքը ընդունել․․․»։
Ամբողջությամբ՝ news.am/arm