Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2025թ. հունվար-փետրվար

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի 379,563.0 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

2025թ․-ի հունվար-փետրվարին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 31.9%-ով և կազմել՝ 145,248.0 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 22.2%-ով և կազմել՝ 115,411.2 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 11.6%-ով և կազմել՝ 21,237.8 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 63.5%-ով և կազմել՝ 21,044.9 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 12.5%-ով և կազմել՝ 19,932.8 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 20%-ով և կազմել՝ 17,343.2 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն աճել են 1.3%-ով և կազմել՝ 11,849.3 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 19%-ով և կազմել՝ 10,261.2 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 82.2%-ով և կազմել՝ 5,905.0 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն նվազել են 9.6%-ով և կազմել՝ 11,329.6 մլն ՀՀ դրամ։