Tehran Times. Արաղչին ասել է Ուիթքոֆին, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը ՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։
Հրատարակության համաձայն՝ բանակցությունների ընթացքում կողմերը փոխանակել են մոտ 10 գրավոր հաղորդագրություն, առաջինը իրանական կողմից էր։ Արաղչին դրանում ընդգծել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի համաձայնի իր միջուկային ծրագրի ամբողջական դադարեցմանը, սակայն պարզաբանել է, որ ՄԱԳԱՏԷ-ն միակ կազմակերպությունն է լինելու, որին կտրամադրվի մուտք դեպի Թեհրանի միջուկային օբյեկտներ։