Աշխատանքային խորհրդակցություն Կադաստրի կոմիտեում

Կայացել է մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանին հանձնարարվել է ուսումնասիրել տվյալների բազաների թղթային արխիվից չօգտվելու (միայն խիստ անհրաժեշտության դեպքում օգտվելու և վերահսկողական մեխանիզմներ ներդնելու) հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:
Կներկայացվի նաև Թվայնացման խորհրդում Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման գործընթացից բխող իրավական ակտի նախագծի վերջնական տարբերակը:
Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում կկազմակերպվի քննարկում անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման գործընթացում էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորության և գումարի առցանց փոխանցման հարցերի վերաբերյալ:
Անշարժ գույքի տվյալների բազայում սխալ տեղեկատվության մուտքագրումը և վրիպակները բացառելու նպատակով կնախաձեռնվի թվային գործիքակազմի ներդրում և օրենսդրական փոփոխություններ։
Յուրաքանչյուր շաբաթ կոմիտեի ղեկավարին կներկայացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից յուրաքանչյուր օր ներկայացված տվյալների շտեմարան մուտքագրվող, մոնիթորինգի թվային գործիքի միջոցով հայտնաբերված սխալ տվյալների, վրիպակների ստուգումն ու դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացությունը։
Գրանցման վարչությունը կուսումնասիրի Էստոնիայի Հանրապետության փորձը՝ ժառանգության և չգրանցված գույքերի մասով, և տեղեկանքով ներկայացնել կոմիտեի ղեկավարին: