Որ վարչական շրջաններում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 9-15-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 10-ին, 11-ին և 13-ին, Շենգավիթում՝ ապրիլի 10-ին, Արաբկիրում՝ ապրիլի10-ին և 12-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․
Արաբկիրում՝ ապրիլի 9-ին և 15-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։