2025թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 1.77 տրլն դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,770,198 մլն դրամ, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 120,407 մլն դրամով կամ 7․3%-ով։

Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 5․5%-ով և կազմել 935,928 մլրդ դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 12․8%-ով և կազմել 337,218 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը աճել է 0․3%-ով և կազմել 484,801 մլն դրամ։

Այլ հաշիվների ծավալը նվազել է 45․8%-ով և կազմել 11,805 մլն դրամ։