Կադաստրի կոմիտեի ղեկավարը «Արտաշատ» և «Վեդի» սպասարկման գրասենյակներում քաղաքացիների ընդունելություն կիրականացնի

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ապրիլի 22-ին կայցելի կոմիտեի «Արտաշատ» և «Վեդի» սպասարկման գրասենյակներ․ տեղի կունենա նաև քաղաքացիների ընդունելություն։
«Եթե քաղաքացիներն ունեն չպարզաբանված հարցեր, որոնք կցանկանան անձամբ ներկայացնել կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, ապա սպասում ենք ձեզ մեր սպասարկման գրասենյակներում»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Այցելության ժամերը․
Ժամը 12։00-ին «Արտաշատ» սպասարկման գրասենյակ՝ Մարքսի փողոց 6 շենք, 13/1 տարածք
Ժամը 13։30-ին «Վեդի» սպասարկման գրասենյակ՝ Թումանյան 6: