2025 թվականի մայիսի 7-ին կազմակերպվում է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» խորագրով համաժողով
ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների համագործակցությամբ և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 7-ին կազմակերպվում է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» խորագրով համաժողովը։
Համաժողովը նոր հարթակ է զբոսաշրջության, բժշկության, ապահովագրության և թվայնացման ոլորտի ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման առկա հնարավորություններն ու հաջողված փորձը։
Մասնակցությունը միայն գրանցումով՝ https://forms.gle/9iZCgwQUPRMCRXgA7
Գրանցված մասնակիցները համաժողովի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կստանան էլ․ փոստի միջոցով։