Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքներն այս պահին կատարվում են Մ-1 միջպետական ճանապարհի կմ36+800-կմ37+545 հատվածում։
Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։