Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-փետրվարին կազմել է 2․79 մլրդ դոլար
2025թ. հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2․79 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 3 մլրդ դոլարով կամ 52․02%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 978․2 մլն դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 62․09%-ով կամ 1․6 մլրդ դոլարով։
Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 383․8 մլն դոլար, անկում ՝ 21․99%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 240․9 մլն դոլար, անկում՝ 80․02%։
Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 98․9 մլն դոլար, աճ՝ 12․01%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 60․7 մլն դոլար, անկում՝ 9․04%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 57․7 մլն դոլար, անկում՝ 28․19%։ Յոթերորդը Իրաքն է՝ 55 մլն դոլար, աճ՝ 261․2%։ Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 49․3 մլն դոլար, անկում՝ 17%։ Իններորդն Կորեան է՝ 27․7 մլն դոլար, անկում՝ 5․33%։ Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 23․4 մլն դոլար, անկում՝ 36․6%։
Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 60․84%-ով և կազմել 1․04 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1․01 մլրդ դոլար, անկում՝ 61․53%։
ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 7․52%-ով և կազմել 298․6 մլն դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 48․85%-ով և կազմել 1․45 մլրդ դոլար։