Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվարին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 1․74 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 45․83%-ով կամ 1․48 մլրդ դոլարով։
Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 74․10%-ով կամ 1․54 մլրդ դոլարով և կազմել 539․1 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 30․9%-ը։
Երկրորդը Չինաստանն է՝ 235․6 մլն դոլար, +77․74% կամ 103․1 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 13․5%-ը։
Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 101․5 մլն դոլար, +3․9% կամ +3․8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․82%-ը։
Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 85․5 մլն դոլար, +15․47% կամ +11․5 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 4․9%-ը։
Հինգերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 61․7 մլն դոլար, -23․36% կամ -18․8 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․53%-ը։
ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 58․9 մլն դոլար, -31․61% կամ -27․2 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․37%-ը։
Յոթերորդը Գերմանիան է՝ 47․7 մլն դոլար, -27․16% կամ -17․8 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2․73%-ը։
Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 44․8 մլն դոլար, –1․25% կամ -564․8 հազար դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․57%-ը։
Իններորդը Կորեան է՝ 39․2 մլն դոլար, +51․03% կամ +13․2 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 2․25%-ը։
Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 24․6 մլն դոլար, -3․33% կամ -846․6 հազար դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․41%-ը։
Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 29․02%։
Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 73․24%-ով և կազմել 566․5 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 73․87%-ով և կազմել 548․3 մլն դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 10․03%-ով և կազմել 254․3 մլն դոլար։
Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.
2025թ. հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 519․8 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -74․8%։
Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 319․5 մլն դոլար՝ +41․6%։
Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 84․6 մլն դոլար՝ +16․5%։
Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 51․6 մլն դոլար է՝ -26․7%։
Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 46․6 մլն դոլար՝ -18․3%։
Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 44․1 մլն դոլար՝ -13․5%։
Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 25․05 մլն դոլար՝ +2․3%:
Հունական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 13․8 մլն դոլար՝ +53․7 անգամ։
Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 16․6 մլն դոլար՝ +9․1%։
Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 16․2 մլն դոլար՝ +5․2%։