Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 21-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։