Վեդիի ջրամբարի առաջին ջրալցման փուլում արդեն ամբարվել է 1.6 մլն խորանարդ մետր ջուր
Անկախ Հայաստանում կառուցված առաջին ջրամբարը պատրաստ է։ Վեդիի ջրամբարի առաջին ջրալցման փուլում արդեն իսկ ամբարվել է 1.6 միլիոն խորանարդ մետր ջուր․ Վեդի և Խոսրով գետերից խողովակներով ջրի տեղափոխման գործընթացն անցել է բարեհաջող։ Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։
29,4 մլն խմ ծավալով Վեդիի ջրամբարը կառուցվել է Արարատի մարզի Վեդի գետի աջ ափին։ Նախագծի արժեքը 90 մլն եվրո է, ֆինանսավորման ավելի քան 80%–ն իրականացրել է Զարգացման ֆրանսիական գործակալությունը։
Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3.220 հեկտար հողատարածք։
Արդեն շահագործման է պատրաստ նաև 580 հեկտարի ներտնտեսային ոռոգման ցանցը։