Ուրանի հարստացումը կարմիր գիծ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում. Իրանի փոխարտգործնախարար

Իրավական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը իրանական բանակցային թիմի անդամ է, հայտարարել է, որ ուրանի հարստացումը Իրանի համար կարմիր գիծ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում, գրում է Mehr-ը։

Ղարիբաբադին այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում, հայտնել է հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ռեզային։ 

«Արտաքին գործերի փոխնախարարն ասաց, որ պատժամիջոցների վերացումը պետք է արվի այնպես, որ տնտեսական օգուտ բերի Իրանի ժողովրդին և միայն խորհրդանշական ժեստ չլինի»,- Ղարիբաբադիի խոսքն է մեջբերում օրենսդիրը։

«Իրանը նաև ընդգծում է ուրանի հարստացման իր իրավունքը, և այդ հարցը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության բանակցությունների կարմիր գծերից մեկը»,- ​​ասել է Ղարիբաբադին։