Թափոններ այրելու համար ավտոսպասարկման կետը կտուգանվի

Մթնոլորտային օդի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման դեպք։  

Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։

Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից,  իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։