Կոշտ ենք լինելու, անորակ, սիրողական մակարդակում արված աշխատանքներ թույլ չենք տալու. Ավինյան
«Կարևոր է, որ այն տնտեսվարողները, որոնք մասնակցում են մեր մրցույթներին, իրենց հաշիվ տան և սիրողական մակարդակում չմոտենան հարցերին»,- այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դա ունենում է նաև ֆինանսական ծանր հետևանքներ, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, ենթադրում եմ, ժամանակի ընթացքում փոխել է իր մոտեցումները կապված աշխատանքների որակի, ժամանակի հետ։ Մրցույթներին հորդորում ենք մասնակցել միայն այն դեպքում, երբ վստահ են, որ ունեն այդ կարողությունը, գիտելիքը և ունակությունն այդ աշխատանքներն իրականացնելու։ Մենք բավական կոշտ պետք է շարժվենք բոլոր նմանատիպ դեպքերում»,- ընդգծել է Ավինյանը։