GIS համակարգում ստեղծված հարթակները համալրվում են նոր տվյալներով

«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի միջոցով այսուհետ քաղաքացիները կարող են բարձրաձայնել նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանն առնչվող խնդիրների մասին: Ընկերությունը միացել է հարթակին: 

Երևանի քաղաքապետարանում ներդրված աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգում ստեղծված հարթակները համալրվում են նոր տվյալներով.  արդեն իսկ ըստ տեղադիրքի տեսանելի են սուրճի, սննդի և վճարային տերմինալների տվյալները: Մշակվել է նաև հարթակ՝ տրամադրված շինթույլտվություններով կապուղիների հետագծերը, ժամկետները, աշխատանքների ընթացքն ու որակը վերահսկելու համար: Քարտեզավորման գործընթացով հսկողություն կիրականացվի նաև մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման ոլորտում՝ աղբատար մեքենաների աղբամաններին մոտենալուց մինչև աղբի տեղափոխում: 
«Թվայնացման այս գործիքները մեզ էականորեն նոր ժամանակաշրջան են տեղափոխում և այն աշխատանքները, որոնք հիմա իրականացվում են GIS համակարգի տեխնոլոգիաները օգտագործելով, Երևանի կառավարման տեսանկյունից էականորեն բարձրացնում են մեր աշխատանքը արդյունավետությունը: Այս վերլուծությունների շնորհիվ մեր աշխատանքն էլ ավելի կպարզեցվի, կհեշտացվի, և երևանցիներն էականորեն ավելի գոհ կլինեն մեր աշխատանքից»,- նշել է քաղաքապետը: