ԱՍՀ նախարար Ն․ Մկրտչյանն այսօր ընդունել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։
Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ ունեցած ոլորտային համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին աջակցելու գործում։ Վերջինս խոսել է գործընկեր կազմակերպությունների հետ ունեցած արդյունավետ փորձառության մասին և այդ համատեքստում շեշտել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հետ համատեղ իրականացված ծրագրերի դերը։ Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է նաև պետության պատվիրակմամբ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների շրջանակը՝ նշելով, որ այդ նպատակով նախարարությունը շուրջ 1,3 մլրդ դրամ է հատկացնում։