Գ․ Մանթաշյանը մասնակցել է «ՖաբԼաբ Հայաստան-Գյումրի» թվային արտադրության միջազգային լաբորատորիայի բացմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «ՖաբԼաբ Հայաստան-Գյումրի» թվային արտադրության միջազգային լաբորատորիայի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։
Ողջունելով ներկաներին՝ Մանթաշյանն ընդգծել է, որ ստեղծագործական արդյունաբերությունը ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից է և ուրախությամբ նշել է, որ Գյումրու մեր հայրենակիցներն այժմ կարող են լիարժեք օգտվել այս ենթակառուցվածքներից՝ ստեղծելու, արարելու և նորարարական լուծումներ ներկայացնելու համար։