Այսօր սպասվում են կարճատև անձրևներ

Երևանում ապրիլի  22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 22-23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ապրիլի 22-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ին կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 22-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        29.0°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             -2.4°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       13.0°C