Եվրոպան օգուտ է տեսնում Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմներից
Ամբողջ աշխարհի դեմ առևտրային պատերազմը, որը սկսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անսպասելի օգուտ ստացվեց Եվրամիության համար։ Այս մասին գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա բացատրել է, որ ինքն անթիվ բանակցություններ է ունեցել պետությունների կառավարությունների ղեկավարների հետ, ովքեր ցանկանում են մեծացնել առևտուրը Եվրոպայի հետ, կառուցել տնտեսական կապեր և միասին աշխատել նոր կարգի վրա:
ԵՀ ղեկավարի խոսքով՝ Եվրամիության գլխավոր առավելությունը, բացի տնտեսության չափից, ընդհանուր կանոններ սահմանելու կարողությունն ու կանխատեսելիությունն է։ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը խաթարել է երկրի նկատմամբ վստահությունը, իսկ Թրամփի մաքսատուրքերը խառնել են համաշխարհային շուկաները: Արդյունքում՝ երկրները վստահելի գործընկերներ են փնտրում։
Politico-ին տված հարցազրույցում ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ինքը խոսել է այդ թեմայի շուրջ Կանադայի, Հնդկաստանի, Մալազիայի, Նոր Զելանդիայի, Իսլանդիայի, Ֆիլիպինների և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ: Բոլորը բախվել են Միացյալ Նահանգների միակողմանի ճնշմանը: