Հունիսի 6-9-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կկայանա Venetian միջազգային ոսկեգործական ցուցահանդեսը
Հունիսի 6-9-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կկայանա Venetian միջազգային ոսկեգործական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ՀՀ մասնակցությունը նախատեսվում է միասնական տաղավարով։ Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հոգալու է միայն ցուցահանդեսին ՀՀ մասնակցության տարածքի վարձակալության ամբողջական ծախսը։
Ցուցահանդեսի մասնակցության պայմաններին և մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ պայմաններում նշված պարտավորություններից, կացության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։ Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:
Հայտը ուսումնասիրելուց հետո, հաստատման դեպքում հավելյալ Ձեզ կտեղեկացնենք։