Հաստատվեց օդային ճանապարհով իրականացվող ուղեվորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետութուն օդային ճանապարհով իրականացվող ուղեվորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Որոշմամբ առաջարկվում է խթանել նոր ուղղություններով ժամանող քաղաքացիների հոսքը Հայաստանի Հանրապետություն, կիրառելով ֆինանսական աջակցության գործիքը այն ավիաընկերությունների համար, որոնք չվերթեր կիրականացնեն մինչ օրս չսպասարկված, նոր ուղղություններից՝ յուրաքանչյուր օդային ուղևորի համար շահառու ավիաընկերություններին տրամադրելով 15 000 և 20 000 դրամ՝ համապատասխանաբար Գյումրու «Շիրակ» և Երևանի «Զվաթնոց» օդանավակայաններ չվերթեր իրականացնելիս։
Նախագիծը Կառավարության նիստի ժամանակ զեկուցեց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։