Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
ՀՀ էկոնոմիկարի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ Գարի Ֆիլլիպսի և գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնցից գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը համակարգվում են էկոնոմիկայի նախարարության կողմից։