Այսօր Իրանում ազգային սգո օր է հայտարարված
Իրանի կառավարությունը ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարել հարավային Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, այս մասին ապրիլի 27-ին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին:
Հորմոզգան նահանգում, որտեղ գտնվում է Բենդեր Աբասը եռօրյա սուգ է հայտարարվել ապրիլի 27-ի առավոտյան։
Երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կեսօրին ժամանել է Հորմոզգան նահանգի կենտրոն Բենդեր Աբաս ՝ ստուգելու փրկարարական աշխատանքները և տեղեկանալու նախորդ օրվա հզոր պայթյունից հետո վերջին զարգացումներին։
Նախագահը նաև այցելել է Բենդեր Աբասի հիվանդանոցներում գտնվող վիրավորներից մի քանիսին։
Իրանի իշխանությունները հայտնել են, որ հրդեհը մեկուսացվել է նույն օրվա կեսօրին։
Նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ, ևս 800-ը վիրավորվել են: