Թրամփը պատրաստվում է որոշ մաքսատուրքերից ազատել ավտոարտադրողներին․ Financial Times

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ազատել ավտոարտադրողներին որոշ մաքսատուրքերից՝ ամերիկյան մեքենաների գների կտրուկ աճից խուսափելու համար։ Այս մասին ապրիլի 23-ին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Թրամփը ցանկանում է այս միջոցը ձեռնարկել՝ ամերիկյան մեքենաների գների կտրուկ աճը, մատակարարման խափանումները և աշխատատեղերի կորուստը կանխելու համար։ Նշվում է, որ նա կարող է Չինաստանից մատակարարվող ավտոպահեստամասերը ազատել մաքսատուրքերից։

«Զիջումը նաև ազդարարում է Թրամփի պատրաստակամությունը բացառություններ անել տնտեսության «արտոնյալ» ոլորտների համար, այն բանից հետո, երբ նրա սակագնային պլանները անկում ապրեցին համաշխարհային շուկաներում և հանգեցրին ԱՄՆ-ում հնարավոր անկման մասին նախազգուշացումների», -ասվում է զեկույցում։