Ապրիլի 21-ից ապրիլի 27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենից ներկայացնում են մետրոյի շաբաթը թվերով․

աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։

Շաբաթվա ուղևորահոսք

Ապրիլի 21-ից ապրիլի 27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր։

Շարժակազմերի տվյալներ.

  • Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ, որոնցից՝
  • 626՝ երեք վագոնանի,
  • 1210՝ երկու վագոնանի,
  • 990՝ մեկ վագոնանի։

Մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։