Էստոնիան մտադիր է ռազմարդյունաբերական համալիրի արտահանման ծավալը հասցնել 1.4 մլրդ եվրոյի

Էստոնիայի կառավարությանը ներկայացվել է մինչև 2030 թվականը պաշտպանական արդյունաբերության նոր քաղաքականություն։ Դրա նպատակն է արդյունաբերության արտահանումը հասցնել 1.4 միլիարդ եվրոյի, իսկ վաճառքից ստացված եկամուտը՝ տարեկան 2 միլիարդ եվրոյի։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նոր քաղաքականության նպատակն է նաև, որ պաշտպանական արդյունաբերությունը կազմի Էստոնիայի ՀՆԱ-ի 2%-ը և ստեղծի նոր բարձր տեխնոլոգիական աշխատատեղեր։

Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ամենակարևոր ոլորտներն են՝ զինամթերքի արտադրության հզորությունների ստեղծումը, փորձարկման էկոհամակարգի զարգացումը, կանոնակարգերի պարզեցումը, արտադրության տեղայնացման հնարավորությունների ավելի լայն օգտագործումը, Եվրոպական պաշտպանության հիմնադրամի և ՆԱՏՕ-ի DIANA ծրագրի հետ համագործակցությունը։