Լ. Գևորգյանը ներկայացրել է ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարները

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մասնակցել է «Դոմինիկյան Հանրապետություն՝ կայուն զբոսաշրջային այցելավայր» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչության կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում։
 Միջոցառման ընթացքում տիկին Գևորգյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով կայուն զբոսաշրջության զարգացման հեռանկարները Հայաստանում։
Լուսինե Գևորգյանը արժանացել է շնորհակալագրի՝ միջոցառմանը ակտիվ մասնակցության համար։