ԱՄՆ-ում ուժի մեջ են մտնում ավտոպահեստամասերի վրա դրված տուրքերը

Միացյալ Նահանգներում ուժի մեջ են մտել ավտոմեքենաների պահեստամասերի ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը: Տուրքն այժմ 25% է։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված պաշտոնական հրամանագրում։

Նշվում է, որ այս միջոցառումները լրացնում են ավտոմեքենաների վրա նախկինում սահմանված տուրքերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի առաջնորդը պատրաստվում է մեղմացնել ավտոարտադրողների համար սահմանված որոշ տուրքեր՝ նրանց ժամանակ տալու արտադրությունը երկիր տեղափոխելու համար։

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որով 25% մաքսատուրք սահմանվեց ներմուծվող ավտոմեքենաների, թեթև բեռնատարների և ավտոպահեստամասերի վրա։ Ինչպես բացատրեց Սպիտակ տան ղեկավարը, նման միջոցառումն անհրաժեշտ է ազգային անվտանգութան համար: