Որոնք են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած առաջատար երկրները

2014 թվականից ի վեր արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ մոտ 29 հազար պատժամիջոց են կիրառել, որոնցից ամենամեծ թվով սահմանափակումները սահմանել  են ԱՄՆ-ն, Կանադան և Շվեյցարիան։ Castellum վերլուծական պորտալը նշել է այն երկրները, որոնք առաջատար են պաշտոնական Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանափակումներ մտցնելու հարցում:

Պորտալի տվյալներով՝ սահմանափակումների 98%-ը մտցվել է 2022 թվականին։ 2025 թվականին պատժամիջոցների ընդհանուր թիվը հասել է 28.937-ի՝ մեկ քառորդը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին։ Կանադան ունի 12.6% բաժնեմաս, Շվեյցարիան՝ 11.3%։

Սահմանափակումների առաջատարների ցանկում են նաև Նորվեգիան, ԵՄ-ն, Իսլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ևս մեկ հնարավորություն։ Հնարավոր պատժամիջոցների ներդրման պատճառը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ «անպատրաստությունն»՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում զիջումների գնալու համատեքստում։