Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիր

Միացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։

Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին և թագավորական ընտանիքին պաշտպանելու բունկերները, հանրային հեռարձակումը և ռեսուրսների կուտակումը»:

Հոդվածում ասվում է, որ պլանը, որը դժվար թե երբևէ հրապարակվի, կներառի մի քանի սցենար, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի վրա հարձակումը ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռների օգտագործմամբ: