Մակրոնը ամերիկացի գիտնականներին աշխատելու է հրավիրում Եվրոպա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի քաղաքականությունից դժգոհ ամերիկացի գիտնականներին հրավիրել է Եվրոպա։

«Եթե դուք սիրում եք ազատությունը, եկեք եւ հետազոտություններ անցկացրեք այստեղ»,- ասել է նա Սորբոնում ելույթի ժամանակ։ Փարիզը 100 մլն եվրո կհատկացնի այդ նպատակի համար։

Եվրամիությունը 2025-2027 թվականներին մտադիր է 500 մլն եվրո հատկացնել, որպեսզի Եվրոպան դառնա «գիտնականների համար մագնիս»,-  ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։