17 բնակելի տարածք նվիրատվությամբ կտրվի 15 տեղաբնակ և Արցախից բռնի տեղահանված ընտանիքի
Պետական սեփականություն հանդիսացող 17 բնակելի տարածքներ կտրամադրվեն նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 15 ընտանիքի։ Արցախից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած 37 (13 ընտանիք) անձանց սեփականաշնորհման են առաջարկվել ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4, ք․ Երևան, Մոլդովական փողոց 29/1 և Շիրակի փողոց 2/32 շենքերում գտնվող 14 բնակելի տարածք։
Տեղաբնակ հանդիսացող 6 ՀՀ քաղաքացիներին (2 ընտանիք) նվիրվել են ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 շենք, Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, Անդրանիկի փողոց 2 հասցեիներում գտնվող 3 բնակելի տարածք։