Կանադան չի վաճառվում. վարչապետ Քարնին՝ ԱՄՆ նախագահին
Կանադայի վարչապետի այս մեկնաբանությունը հաջորդել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը, թե «հրաշալի ամուսնություն» կլինի, եթե Կանադան համաձայնի ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու վերաբերյալ բազմիցս հնչեցրած իր կոչերին։
«Երբեք մի ասա երբեք», - պատասխանել է Դոնալդ Թրամփը Մարկ Քարնիին:
Չնայած այս հայտարարություններին, երկու առաջնորդները գոհունակություն են հայտնել անցկացված հանդիպումից։