ՄՍԾՏ կենտրոններ այցը հնարավոր է ամրագրել առցանց
Այսուհետ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ նախատեսված այցը կարող եք ամրագրել նախապես՝ օգտվելով առցանց էլեկտրոնային հերթագրման հնարավորությունից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ առցանց հերթագրման համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող քայլերին՝
Մուտք գործել https://socservice.am/ կայքէջ և սեղմել հարթակի աջ հատվածի վերևի մասում գտնվող «Առցանց հերթագրում» դաշտի վրա։
Նոր բացված էջի ձախ հատվածում ընտրել ՄՍԾ տարածքային կենտրոնը՝ սեղմելով «Տարածքային կենտրոն» կոճակի վրա։
Սեղմել «Դիմում» պատուհանի վրա և այցելության ամսաթիվը, օրն ու ժամը մուտքագրելուց հետո՝ սեղմել «Հաստատել» պատուհանի վրա։
Այցելությունների՝ գրանցումների և չեղարկումների պատմությունը տեսնելու համար անհրաժեշտ պայման է առցանց հերթագրման հարթակում գրանցվելը։