Ջրանջատումներ Երևանի մի շարք հասցեներում
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:
Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ մանրամասնելով, որ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների, Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: